Մեծ Բրիտանիայում ձկնորսության մրցույթի հաղթողն օրինական ճանապարհով չի հաղթել, այլ հաղթանակ բերած ձուկը գողացել է մրցման վայրից քիչ հեռու գտնվող ակվարիումից։ Դատարանը Մեթյու Քլարկին մեղավոր է ճանաչել խարդախության և ձուկ գողանալու համար։
Մրցույթը տեղի է ունեցել ամռանը, սակայն գործին ընթացք է տրվել վերջերս։ Նրա ձուկը կշռել է 6 կգ, իսկ մրցակցինը՝ 4,5 կգ։
Շեյն Բենթլի անունով մեկը Քլարքին հաղթանակ բերած պերկեսի վրա ծանոթ նշաններ է նկատել և հիշել, որ այն տեսել է մոտակա ակվարիումում, որտեղ հաճախ այցելել է կնոջ ու երեխաների հետ։
Բենթլին իր կասկածների մասին հայտնել է ձկնորսների ակումբի անդամներին, սակայն ոչ ոք առաձնապես ուշադրություն չի դարձրել։ Հետո Բենթլին որոշել է ստուգել, թե իր հիշած ձուկը ակվարուիումից հո չի՞ անհետացել։ Այդ մասին նա տեղեկացրել է ակվարիումի տնօրինությանը և ոստիկանությանը։
Արդյունքում Քլարկը ձերբակալվել է, դատապարտվել է 100 ժամ հասարակական աշխատանքի, հողորդում է Lenta-ն։
Հայտնի է, որ Քլարկը մրցումից հետո ցանկացել է ձուկը հետ տանել, սակայն խուճապի է մատնվել և վաճառել մի ձկնավաճառի։











































