Կանադայի ափերին մոտ՝ լողափից 30 կմ հեռավորության վրա, մի քանի կետեր մնացել են ծովային սառույցի տակ, հաղորդում է Fedpost-ը: Սակայն տեղաբնակների ջանքերով նրանք ազատվել են: Կատարվածը հիշեցրել է 1988թ. Ալյասկայում նույնանման պատահարը:
Inukjuak ձկնորսական փոքրիկ գյուղի բնակիչները պատմում են, որ կետերը հայտնվել են մակերեսին մնացած միակ սառցաբեկորի թակարդում՝ ջերմաստիճանի հանկարծակի անկման հետևանքով: Սառցաբեկորը ոչ շատ մեծ բեռնատար ավտոմեքենայի չափերի էր:
Կաթնասուններն այնտեղ մնացել են 2 օր:
Inukjuak-ի գյուղապետ Պյոտր Ինուկպուկը ասել է, որ Կանադայի ձկնորսության և օվկիանոսների բաժնում իրեն հայտնել են, որ սառցահատները շատ հեռու են և չեն կարող օգնության հասնել: Այդ ժամանակ տեղաբնակները մեծացրել են սառույցի մակերեսին գտնվող սառույցները՝ կենդանիներին շնչելու հնարավորություն տալով: Իսկ գյուղապետը կոչ է արել Կանադայի կառավարությանը շուտափույթ կերպով սառցահատներ ուղարկել, որպեսզի, սառույցը կոտրելով, կենդանիներին հնարավորություն տրվի բաց ծով դուրս գալ:
Ըստ փորձագետների՝ սառույցի տակ մնացել են 2 «հասուն» և մի քանի «երիտասարդ» կետեր:








































