Մյունխենի «Բավարիա»-ի հոլանդացի հարձակվող Արյեն Ռոբենը մեկնաբանել է «Հերտա»-ի դեմ (1:0) տարած հաղթանակը, հաղորդում է Bundesligapremier.it-ը:
«Կարևորն այն է, որ մենք հաղթանակ տարանք: Երբեմն պետք է համաձայնվես նաև նվազագույն հաշվով հաղթանակին:
«Հերտա»-ին հաղթելը հեշտ չէր, սակայն մենք կարողացանք վաստակել 3 միավոր»,- հայտարարել է Ռոբենը:








































