«Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում՝ ստանալով ձայների գրեթե 100%-ը, հաղորդում է Le Figaro թերթը:
Ինչպես հաղորդում է կուսակցության փոխնախագահ Ժան-Ֆրանսուա Ժալկը՝ 22239 ընտրողներից 22312-ն ընտրել են Լե Պենին, իսկ 17 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Մարին Լե Պենը եղել է այդ ցուցակի միակ թեկնածուն:
Օրերս Մարին Լե Պենի զարմուհի Մարիոն Մարեշալը դարձել է «Ազգային ճակատի» կենտորանակն կոմիտեի անդամ՝ հավաքելով ձայների 80%-ը:







































