«Սև ուրբաթ» օրը ամերիկացիները 9 մլրդ դոլար են ծախսել: Այս մասին գրում է Associated Press-ը:
Նշվում է, որ դա 7 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ:
Պարզվում է՝ ամերիկացիների մեծամասնությունը նախընտրել է Գոհաբանության օրը տանն անցկացնել, ուստի շահույթը նվազել է: Դրա հետ կապված` որոշ ռեթեյլերներ վաճառքի ժամանակը երկարաձգել են մի քանի ժամով:










































