Հոլիվուդյան ֆիլմերը հայտնվել են համացանցքում Sony Pictures Entertainment ընկերության վրա ցանցահենների հարձակումից հետո՝ հաղորդում է Hollywood Reporter-ը:
Մասնավորապես, խոսքը Բրեդ Փիթի մասնակցությամբ «Կատաղություն» (Fury) ֆիլմի մասին է:
Նշվում է, որ ցանցահենների հարձակումից հետո «Էննին» հայտնվել է ամենաշատ ներբեռնվող ֆիլմերի առաջին հորիզոնականում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հյուսիսային Կորեան կարողացել էր Հոլիվուդի դեմ ցանցահենային հարձակում իրականացնել Կիմ Չեն Ինի մասին ֆիլմից հետո:










































