Ավիահարվածները չեն կանգնեցնի ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) խմբավորման գրոհայիններին, եթե չուղեկցվեն ցամաքային գործողություններով: Այս մասին գրում է Anadolu գործակալությունը`վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«ԴԱԻՇ-ը ներկայումս վերահսկողության տակ է պահում Իրաքի 40 տոկոսը: Նման իրադրություն ենք մենք տեսնում Սիրիայում: Ավիահարվածները բավական չեն այդ բռնազավթումը դադարեցնելու համար»,- ասել է Էրդողանը` նշելով, որ նման գործողությունն արդեն պատրաստ է:
Նա նաև ընդգծել է Թուրքիայում և Սիրիայում ոչթռիչքային և անվտանգության գոտիների հաստատման կարևորությունը:







































