Կիրակի օրը Շվեյցարիայում 3 հարցի շուրջ հանրաքվե է տեղի ունենում, որոնց թվում է նաև միգրացիոն օրենսդրության խստացման առաջարկությունը: Այս մասին գրում է BBC-ն:
Այն ենթադրում է երկիր միգրանտների հոսքը սահմանափակել ավելի քան 4 անգամ: Նոր քվոտաները կկազմեն Շվեյցարիայի բնակչության ընդհանուր թվի ընդամենը 0.2 տոկոսը:
Այդ նախաձեռնության կողմնակիցների կարծիքով` միգրանտների թվի կրճատումը հնարավորություն կտա նվազեցնել երկրի սոցիալական ենթակառույցների ծանրաբեռնվածությունը: Հակառակորդներն էլ վստահ են, որ այլազգի աշխատուժի դեֆիցիտը կհարվածի տնտեսությանը, իսկ փակ սահմաններով քաղաքականությունը կբարդացնի Շվեյցարիայի և ԵՄ-ի հարաբերությունները:










































