ԱՄՆ-ում Թենեսսի նահանգի Լիվան քաղաքի ոստիկանությունը Մելոնի Քանթրելին մեղադրում է զինված հարձակման մեջ: Գործի ծանրացուցիչ հանգամանքը տղամարդու՝ հրազենից վիրավորվելն է, գրում է Fedpost-ը:
Պատահարը տեղի է ունեցել, երբ Մելոնին իր ընկերոջը կասկածել է էրոտոմանիայից և պոռնոգրաֆիկ բնույթի նյութերից կախվածության մեջ: Փորձելով պարզել՝ արդյոք նա դիտել է նման տեսագրություններ համացանցում՝ կինը հրազենով կրակել է տղամարդու ոտքին:
Տուժած Ջիմի Արֆան պատմում է, որ տիկին Քանթրելն իրեն մոտեցել է արդեն զինված՝ պահանջելով, որպեսզի նա խոստովանի որ համացանցից ներբեռնում է պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր: Հակառակ դեպքում, նա խոստացել է կրակել նրա մարմնի բոլոր կենդանի մասերին, ապա սպանել, ինչպես կատաղած շանը: Արֆան պատմում է, որ սկզբում ինքն ապշել է և նույնիսկ չի իմացել, թե ինչ պատասխանի: Մեղադրյալը, տեսնելով, որ նա լռում է, կրակել է նրա ոտքին:
Որպես պատիժ՝ Մելոնի Քանթլերին նշանակված է 35 հազար ԱՄՆ դոլար տույժ և կալանք: Նրա գործով լսումները տեղի կունենան փետրվարի 19-ին:











































