ԱՄՆ Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի ներկայացուցիչ Էլիզաբեթ Լոտենը քննադատել է նախագահ Բարաք Օբամայի դուստրերի՝ Սաշայի և Մալիայի արտաքին տեսքն ու վարքը Գոհաբանության օրվան նվիրված միջոցառման ժամանակ՝ հաղորդում է CBS News-ը:
Լոտենը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ աղջիկները պետք է հագնվեն այնպես, որ հարգանքի արժանանան, այլ ոչ թե՝ ինչպես բար գնալու համար: Լոտենը նաև հավելել է, որ դժվար թե Սաշան և Մալիան նմանվելու լավ օրինակ լինեն: Բացի դրանից՝ նա կոչ է արել հարգել ավանդույթները, այլ ոչ թե դժգոհություն հայտնել:
Ավելի ուշ Լոտենը ներողություն է խնդրել սոցիալական ցանցի իր էջում և նշել, որ սուբյեկտիվ գնահատականը սրտից չի բխել, իսկ նրա խոսքերը իր համար վնասակար են եղել:
Այդ գրառումներն արդեն ջնջված են:









































