Պենելոպե Կրուզը երգ է ձայնագրել իսպանացի կատարող, «Գրեմիի» մրցանակակիր Միգելե Բոսեի հետ, հաղորդում է Rosbalt-ը:
«Decirnos Adios» («Հրաժեշտ ենք տալիս») կոչվող երգը Պենելոպեին թույլ տվեց ցուցադրել իր ձայնային տվյալները:
«Պենելոպեն հեքիաթային ձայնով է երգում, և, որ ամենագլխավորն է, նրա ձայնի մեջ անհատականություն կա: Նա դա ցուցադրում է ամբողջությամբ, ինչը չի կարելի ասել բոլորի մասին»,- ասել է Բոսեն:
Մադրիդի հյուրանոցներից մեկում նկարահանված երգի տեսահոլովակն արդեն տեղադրված է համացանցնում:











































