Վերջին օրերին տեղեկություն կար, որ ԲՀԿ համամասնական ցուցակով խորհրդարան մտած ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը ժողով է արել և որոշել է նախագահական ընտրություններում սատարել Սերժ Սարգսյանին:
Հիշեցնենք, որ Գուրգեն Արսենյանը բավական լուրջ բիզնեսներ ունի Հայաստանում: Երեկ, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արսենյանը հայտարարեց, որ նման բան չկա և որևէ ժողով իրենց կուսակցությունում չի եղել: Իսկ թե երբ ՄԱԿ-ը համագումար կանի ու որոշում կկայացնի նախագահական ընտրությունների առթիվ, նրա խոսքերով` դեռ հայտնի չէ:









































