Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հորաքույրը կաթված է ստացել, երբ նա վերջինիս հետ հեռախոսով վիճել է իր ամուսնու՝ Չան Սոն Տհեկի մահապատժի պատճառով: Այս մասին նոյեմբերի 29-ին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի նախկին վարչապետի փեսային:
CNN-ի հաղորդմամբ՝ Կիմ Գյոն Հիի թվով երրորդ կաթվածը հաջորդել է նրա ամուսնու մի քանի օր առաջ իրագործված մահապատժին: Կիմ Չեն Ինի հորաքրոջը տարել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է:
Կիմ Գյոն Հիի մահվան մասին պաշտոնապես չի հայտարարվել, քանի որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները որոշել են չսրել իրավիճակը երկրում Չան Սոն Տհեկի մահապատժից հետո: Ավելի վաղ հարավկորեական ԶԼՄ-ները պնդում էին, որ նա ինքնասպան է եղել:
Չան Սոն Տհեկի մահապատժի մասին հաղորդվել էր 2014 թ. հունվարին: Նրան անվանել են երկրի երկրորդ դեմքը: Չան Սոն Տհեկին մեղադրել են կոռուպցիայի և ցոփ կենսակերպի համար: Հայտարարվել է, որ նա ժողովրդի փողերը ծախսել է կանանց և թմրանյութերի վրա:









































