Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի ղեկավար գեներալ Պատրիկ դե Ռուզյեի հետ: Այս մասին գրում է Trend-ը`վկայակոչելով կառավարության մամլո ասուլիսին:
Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է գեներալի Վրաստան առաջին այցի նշանակությունը: Նրա խոսքով` Վրաստանի եվրոպական և եվրոատլանտյան ուղին անդառնալի է, քանի որ այդպիսին է վրացի ժողովրդի որոշումը:
Ղարիբաշվիլին նշել է, որ ԵՄ-ի հետ համագործակցության զարգացմանը զուգահեռ՝ Վրաստանի համար մեծ նշանակություն ունեն ՆԱՏՕ-ի հետ սերտ կապերը: Վրաստանը նաև ջանք չի խնայում Ուելսի գագաթնաժողովում դաշինքից ստացած փաթեթի իմպելեմենտացման համար:







































