ԱՄՆ-ում բողոքի ակցիայի մասնակիցները, ովքեր դեմ են սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունին սպանած ոստիկանին պատասխանատվության չենթարկելուն, Սենթ Լուիս քաղաքում առևտրի կենտրոնի ղեկավարությանը ստիպել են այն փակել «սև ուրբաթ» օրը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
«Ճկա արդարություն, չկա խաղաղություն: Բավական է գնումներ կատարել, միացեք շարժմանը»,- վանկարկում էին ցուցարարները:
Նշվում է նաև, որ մի քանի րոպե 100 մարդ պառկել է առևտրի կենտրոնի հատակին` հիշեցնելով այն մասին, որ Բրաունի մարմինը մահվանից հետո 4 ժամ ճանապարհին ընկած է եղել:








































