ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամկացության որոշումը պետք է ընդունի հենց երկիրը, ընդ որում դաշինքը կհարգի ուկրաինացիների ցանկացած ընտրություն, հայտարարել է կազմաերպության գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը: Այս մասին է հաղորդում RIA Novosti-ն:
Նախօրեին ռադային ուղղված արտահերթ կոչում նախագահ Պյոտոր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի ներբլոկային կարգավիճակը չի կարողացել երկրին անվտանգություն ապահովել, այնպես որ դրանից հարկավոր է հրաժարվել: Նրա խոսքերով՝ Ուկրաինան արդեն այսօր խորացնում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը և աշխատում է դաշինքի անդամ-երկրների զինված ուժերի հետ համատեղելու ուղղությամբ, ինչպես նաև զբաղվում է ՆԱՏՕ-ի ստանդատներին համապատասխանելու հարցով:
«Եթե բնակիչների մեծամասնությունը կորոշի փոխել քաղաքականությունը, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմում չներայացնել, ապա հարցը հանվում է: Սակայն, եթե քաղաքացիների մեծամասնությունը կառավարության կազմակերպած հանրաքվեին կողմ արտահայտվի դաշինքին անդամակցելուն, ապա իրոք նման հարց կառաջանա»,- նշել է Սթոլթենբերգը:








































