Նախկին ակումբի հետ հերթական խաղից առաջ «Մանչեսթեր Սիթի»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին հայտնել է, թե ինչու է լքել լոնդոնյան ակումբը 2011 թվականի ամռանը:
«Դա ինձ համար հիանալի մարտահրավեր էր: Ես եկա «Մանչեսթեր Սիթի», որպեսզի հաղթող դառնամ, քանի որ հենց այդ տիտղոսին չէի արժանանում իմ նախկին ակումբում:
«Արսենալ»-ում ամեն ինչ հիանալի էր, սակայն ես տիտղոսներ նվաճելու մեծ ցանկություն ունեի: Ուղևորվեցի «Սիթի»` ակումբի պատմության մի մասը դառնալու նպատակով: Չէ՞ որ մենք նվաճեցինք առաջին տիտղոսը 44 տարվա ընթացքում»,- ֆրանսիացի ֆուտբոլիստին մեջբերում են բրիտանական լրատվամիջոցները:








































