Ամերիկացի հոգևորական Ռոյ Բուրժուան, որը 2008թ. զրկվել էր կաթոլիկ եկեղեցում ծառայելու իրավունքից, անցած տարի վտարվել է Maryknoll հոգևոր համայնքից` հայտնում է NEWSru.com-ը: Նրան հոգևոր աստիճանից զրկելու մասին տեղեկացրել է Վատիկանը:
Ինչպես հաղորդել է Catholic World News գործակալությունը, պատճառն այն է, որ վերջինս եղել է կանանց ձեռնադրության ակտիվ կողմնակից:
Համապատասխան նամակը Ռոյ Բուրժուան ստացել է Վատիկանի վարդապետության միաբանության կողմից: Նամակում ասվում է, որ նրա վարքագիծը չի կարող համատեղվել կաթոլիկ հոգևորականի կարգավիճակի հետ, և նա հեռացվում է ծառայությունից:
Իր հերթին, հոգևորականը հայտարարել է, որ կտրականապես հրաժարվում է ընդունել Վատիկանի վճիռը:









































