Եվրամիության հակամենաշնորհային կարգավորողները կարծում են, որ ամերիկյան որոնողական հսկան՝ Google-ը, չարաշահում է ինտերնետ որոնման ու գովազդի շուկայում գերիշխող դիրքը` գրում է it-news.by-ը:
Google ընկերությանը ներկայացվել է պահանջ՝ փոխել որոնման համակարգը ԵՄ երկրներում: Եթե ամերիկյան կորպորացիան հրաժարվի փոխել որոնման արդյունքների արտաքին տեսքը, ապա վերջինիս կառաջադրվի ԵՄ հակամենաշնորհային համաձայնագիրը խախտելու մեղադրանք:
Հակամենաշնորհային հանձնաժողովը կարծում է, որ որոնման հսկան միտումնավոր է օգտատերերին ուղղորդում դեպի իր արտադրանքները` այդպիսով հսկայական եկամուտներ ստանալով գովազդից:
Ամերիկյան հանձնաժողովը, իր հերթին, հերքում է այդ մեղադրանքները:
Հանձնաժողովն առայժմ Google-ի կողմից մրցակցային խախտման ապացույցներ չի կարողացել գտնել:









































