Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Պատասխանել են Ծառուկյանն ու Քոչարյանը

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ մոտ երկու շաբաթ առաջ Ժնևում հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը և ներքաղաքական հարցեր են քննարկել: Երկու կողմն էլ ըստ էության չեն հերքել հանդիպման մասին տեղեկությունը:

Թե ինչու են Հայաստանի քաղաքացիներ Ծառուկյանն ու Քոչարյանը Ժնևում քննարկում ներքաղաքական հարցերը՝ դժվար է ասել, սակայն դա, բնականաբար, իրենց իրավունքն է. կարող են քննարկել նույնիսկ Լուսնի վրա: Ի վերջո, և՛ Ծառուկյանը, և՛ Քոչարյանը բիզնեսմեններ են և շատ են ճանապարհորդում, այնպես որ ներքաղաքական հարցերին կարող են և անդրադառնալ ճանապարհորդությունների արանքում՝ համատեղելով բիզնեսն ու քաղաքականությունը:

Երկու շաբաթ առաջ Հայաստանում ներքաղաքական կյանքը ստվերել էր հայկական ուղղաթիռի խոցման միջադեպն ու դրա շուրջ ստեղծված անորոշ և լարված իրավիճակը՝ Հայաստանի համար նվաստացուցիչ երանգներով: Իսկ բուն ներքաղաքական կյանքում անհարմար ու անորոշ վիճակ էր ստեղծվել եռյակի ներսում, որտեղ ՀԱԿ-ը ԲՀԿ-ին էր դիտողություններ ներկայացնում, «Ժառանգությունը» փորձում էր հիշեցնել իր մասին: Սակայն այս հարթության վրա առանցքայինը Սերժ Սարգսյանի հայտարարությունն էր 12 կետերի վերադառնալու պատրաստակամության մասին: Եվ, ամենայն հավանականությամբ, Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը Ժնևում քննարկել են այդ հարցերը և եռյակի, իսկ իրականում, իհարկե, ԲՀԿ-ի պատասխանի հարցը Սերժ Սարգսյանին:

Այս պատասխանն ընդհանուր առմամբ մերժողական չէ, և այսօր մենք ականատես ենք մի գործընթացի, երբ ԲՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը կարծեք թե փորձում են դուրս գալ բանակցությունների համար առավել հարմար դիրքերի, և տեղի է ունենում նախաբանակցային դիրքային պայքար: Եվ հենց այդ պայքարի գործընթացում հետաքրքրական է Ռոբերտ Քոչարյանի դերակատարության մասին հիշատակումը:

Սա կարող է ունենալ և՛ այսպես ասած՝ արտաքին նշանակություն, և՛ ներեռյակային: Նախ, նման հանդիպման մասին տեղեկատվությամբ ԲՀԿ-ն որոշակիորեն անհարմար վիճակի առաջ է դնում եռյակի մյուս երկու գործընկերներին, որոնք ամեն կերպ հերքում են Ռոբերտ Քոչարյանի հետ ԲՀԿ-ի կամ եռյակի կապերը: Այս պայմաններում Քոչարյանի հետ շփումները ԲՀԿ-ի համար ՀԱԿ-ին ու «Ժառանգությանը» հոգեբանական գրոհի ենթարկելու տարբերակներ են: Իսկ քանի որ վերջին շրջանում ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» որոշակի դիտողություններ ունեն ԲՀԿ-ին՝ ուղղակի կամ անուղղակի, ապա Քոչարյանի անվան հիշատակումով ԲՀԿ-ն ըստ երևույթին փորձում է երկու ուժերին ակնարկել, որ հասարակության առաջ անհարմար բացատրություններ տալու անհրաժեշտությունից խուսափելու համար նրանք պետք է քիչ բացատրություններ պահանջեն ԲՀԿ-ից:

Ինչ վերաբերում է, այսպես ասած, արտաքին ազդեցությանը, ապա այստեղ Քոչարյանի հետ կապի վերաբերյալ հիշատակումները, ըստ էության, ԲՀԿ-ի համար կարող են որոշակիորեն աջակցություն ապահովել իշխող համակարգի ներսում, ի մասնավորի՝ ՀՀԿ օլիգարխիկ մի շարք շրջանակներում, որոնք Ծառուկյանին չեն վստահի, իսկ ահա Քոչարյանի դեպքում կունենան այլ վերաբերմունք:

Բացառված չէ, որ այդպիսով ԲՀԿ-ն փորձում է դիրքային պայքարում որոշակի տրամադրություններ վերահսկել ՀՀԿ-ում: Ի դեպ՝ այս կոնտեքստում գուցե պատահական չէր Հովիկ Աբրահամյանի հայտարարությունն այն մասին, որ փորձում է ամեն ինչ անել, որ իրեն վստահեն, կառավարությանը հավատան: Խնդիրն այն է, որ եթե խաղի մեջ է Քոչարյանը, ապա խաղից դուրս է մնում Հովիկ Աբրահամյանը:

 

Լուսանկարը՝  armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում