Էլեկտրոնային ծխախոտների վնասի մասին վեճերն արդեն երկար ժամանակ չեն հանդարտվում:
Ճապոնացի գիտնականների հետազոտությունների համաձայն՝ ավանդական ծխախոտների փոխարինիչները կարող են պարունակել 10 անգամ ավելի շատ վնասակար նյութեր, որոնք քաղցկեղ են հարուցում, քան սովորական ծխախոտը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել սահմանափակել էլեկտրական սարքերի վաճառքը:
Էլեկտրոնային ծխախոտները, որոնք վերջին տարիներին շատ տարածված են դարձել, գործում են հասարակ սկզբունքով՝ սարքում գտնվել է տաքացնող տարր, որը նիկոտին պարունակող հեղուկը վերածում է գոլորշու. հենց դա էլ շնչում է ծխողը:
Մինչ այժմ ընդունված է համարել, որ էլեկտրոնային ծխախոտները ավելի քիչ վնաս են հասցնում, քան ծխախոտի օգտագործումը, գրում է AFP-ն:
Ինչպես պարզվել է հետազոտության ընթացքում՝ էլեկտրոնային ծխախոտների գոլորշու մեջ կա ֆորմալդեհիդի բարձր պարունակություն՝ տոքսիկ նյութ, որի կիրառությունը մեծ չափաքանակներով մահացու է:










































