Monday, 08 06 2026
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով

ՆԱՏՕ-ն ռազմական օպերացիաների հրամանատարությունը Աֆղանստանին կփոխանցի գարնանը

Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերը (ISAF) կսկսեն օժանդակ գործառույթներ իրականացնել՝ ռազմական օպերացիաների հրամանատարությունը փոխանցելով աֆղանական բանակին: Դա տեղի կունենա այս տարվա գարնանը՝ ծրագրված ժամկետից մի քանի ամիս առաջ: Այս մասին ասված է ԱՄՆ և Աֆղանստանի նախագահներ Բարաք Օբամայի և Համիդ Քարզայի՝ Սպիտակ տանը տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մեջ` հայտնում է ITAR-TASS-ը:

Դրանում նաև նշվում է, որ ամռանը պետք է սկսվի կոալիցիոն ուժերից աֆղանական բանակին և հատուկ ծառայություններին Աֆղանստանում անվտանգության պատասխանատվության հանձնման 5-րդ՝ վերջին փուլը: Դրա ճշգրիտ ժամկետները կհամաձայնեցվեն ՆԱՏՕ-ի և Աֆղանստանի կառավարության միջև: Դրանից հետո «ԱՄՆ-ը կդադարի ինքնուրույն իրականացնել ռազմական օպերացիաների մեծ մասը և չի հսկի աֆղանական գյուղերը»:

«Ամերիկյան զորքերը միայն կշարունակեն աֆղանական բանակի ուսուցումը, խորհրդատվությունն ու մատակարարումը»,- ճշգրտել է Օբաման:

Ներկայում Աֆղանստանի զինված ուժերն իրենց երկրի տարածքում իրականացնում են «Ալ-Քաիդա»-ի և «Թալիբան»-ի անդամների դեմ մոտ 80 տոկոս հակաահաբեկչական օպերացիաների հրամանատարությունը: Փետրվարին այս թիվը կհասնի 90 տոկոսի` նշված է ԱՄՆ և Աֆղանստանի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:

Փաստաթղթում նաև հաստատվել է ԱՄՆ-ի մտադրությունը՝ աֆղանական իշխանություններին փոխանցել բանտերի կառավարումը, որոնցում պահվում են վերջին տարիներին Աֆղանստանում ձերբակալված ահաբեկիչները:

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զինված ուժերը ծրագրում են երկու տարվա ընթացքում հեռանալ Աֆղանստանից:

Երկու երկրների նախագահները նաև պայմանավորվել են, որ ԱՄՆ-ը կհատկացնի այս երկրին տրամադրվող հումանիտար օգնության մինչև 80 տոկոսը, որի կեսը պետք է բաշխվի աֆղանական բյուջեով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում