ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավաստիացրել է, որ Աֆղանստանի հետ ԱՄՆ-ի համաձայնագիրը` Աֆղանստանում զինված ուժերի ներկայության մասին, կարող է կնքվել այս տարի: Այս մասին հաղորդում է Ria Novoasti-ին:
«Հույս ունեմ, որ այս տարի մենք կորոշենք պարամետրերն ու ուժերի համար պայմանները, որոնք կշարունակեն ուսուցումը և մասնագետների պատրաստումը Աֆղանստանի անվտանգության ուժերի համար, ինչպես նաև կկոորդինացնեն հակաահաբեկչական օպերացիաները: Մենք հաստատում ենք, որ աֆղանցիներին հնարավոր օգնությունը կցուցաբերենք»,- ասել է Օբաման Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ համատեղ մամլո ասուլիսում:
Օբաման նաև հավաստիացրել է, որ մինչև 2014թ.-ի վերջը դուրս կբերի իր զորքերը այդ երկրից, իսկ այն անդամների թիվը, որը կմնա երկրում, կորոշվի առաջիկա ամիսների ընթացքում:
Ինչպես հաղորդել են լրատվամիջոցները՝ ԱՄՆ-ը կարող է Աֆղանստանում թողնել 3-6 հազար զինծառայողների` դեսպանատների պաշտպանության և աֆղանցիներին ուսուցանելու համար:
Իր կողմից Քարզայը շնորհակալություն է հայտնել Օբամային իր երկրին օգնելու համար և հույս է հայտնել, որ կողմերը համաձայնության կգան` ի պատասխան աֆղան ժողովրդի հեաքրքրությունների:






































