Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

«Նաիրիտը» հնարավորինս շուտ վաճառելու համար կառավարությունը պատրաստ է գնալ ամեն ինչի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ գնացել էր «Նաիրիտ»` հանդիպելու աշխատակազմի հետ եւ նրանց գործարանի վերագործարկման եւ աշխատավարձերի վճարման շուրջ հերթական անիրականանալի խոստումները տալու: Նկատենք, որ մինչ այս Զախարյանը խուսափում էր «Նաիրիտի» հետ կապված որեւէ հստակ հայտարարություն անել, ավելին՝ ընդամենը մի քանի ամիս առաջ հրապարակավ հայտարարեց, որ Կառավարությունը մինչ օրս չի կարողանում հասկանալ, թե ով, որքան եւ ինչ ճանապարհներով է տարիների ընթացքում արնաքամ արել արդյունաբերական այս հսկային: Հիմա, փաստորեն, Զախարյանն ի վերջո հասկացել է այդ մեխանիզմները, սակայն այդպես էլ «Նաիրիտը» թալանողների դեմ որեւէ քայլ չի պատրաստվում անել:

Նա ընդամենն ահազանգում է, որ վիճակը շատ լուրջ է` գործարանի պարտքն արդեն կազմում է 102 միլիարդ դրամ, որից 6 միլիարդը աշխատավարձի գծով պարտքն է, 63 միլիարդը` վարկային պարտավորությունները, 20 միլիարդը` Երեւանի ՋԷԿ-ին, 8,5 միլիարդը` բյուջետային պարտքը, 1,4 միլիարդը` «Գազպրոմ Արմենիա»-ի, իսկ 1,2 միլիարդը` ՀԷՑ-ի պարտքերը: Միով բանիվ` այսօր «Նաիրիտը» դարձել է մի հսկայական բեռ Հայաստանի ուսերին, որի ծանրությունը` մեծացող պարտքերի տեսքով, գնալով ավելի ու ավելի է աճում:

Զախարյանի երեկվա հայտարարություններից էլ ակնհայտ էր, Կառավարությունը պատրաստ է գնալ ամեն ինչի, միայն թե կարողանա «Նաիրիտը» հնարավորինս շուտ վաճառել: Այս հարցում հիշեցնենք՝ իշխանությունները մեծ հույսեր էին տածում կապված «Ռոսնեֆթի» հետ, որը մեկ տարի առաջ Վլ. Պուտինի` Հայաստան կատարած այցի շրջանակներում հետաքրքրություն էր ցուցաբերել «Նաիրիտի» հանդեպ. ռուսները խոստացել էին այն գնել` Հայաստանի բյուջեն ազատելով նման բեռից: Եվ երբ ՀՅԴ-ն առաջարկում էր Աժ-ում «Նաիրիտի» հարցով հանձնաժողով ստեղծել, ՀՀԿ-ականներն իրենց ձայնալարերը չէին խնայում` ՀՅԴ պատգամավորներին բացատրելու համար, որ հանձնաժողովի ստեղծումը կխափանի ակնկալվող գործարքը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում