ԱՄՆ-ում «սև ուրբաթ» է: Մեծ զեղչերը միլիոնավոր մարդկանց դուրս են բերել գնումների: Խանութների մոտ վիխթարի հերթեր են: Հենց «սև ուրբաթով» է ԱՄՆ-ոմ մեկնարկում սուրբծննդյան վաճառքի մեծ սեզոնը: Մինչ կեսգիշերից «սև ուրբաթի» մեկնարկը, խանութների դիմաց արդեն հերթեր էին գոյացել:
Շատ ռիթեյլերներ որոշել են «սև ուրբաթը» վերածել «սև հանգստյան օրերի»՝ երկարացնելով զեղչերի ակցիան մինչ երկուշաբթի: Տերմինը հայտնվել է 1966 թվականին՝ գնորդների ակտիվության պատճառով խցանումների ու վարորդների գլխացավանքի պատճառով:
ԱՄՆ մանրածախ առևտրի ֆեդերացիայի տվյալներով՝ այս տարի զեղչերից կօգտվի ավելի քան 140 մլն ամերիկացի: Նրանցից յուրաքանչյուրը միջինը ծրագրում է ծախսել մոտ 300 դոլար:









































