ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փետրվարի 12-ին երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ ամենամյա ուղերձով հանդես կգա Կոնգրեսի առաջ:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բեյները ըստ ավանդույթի ուրբաթ նախագահին է ուղարկել Կոնգրեսում ուղերձով հանդես գալու պաշտոնական հրավեր:
Ամենամյա իր ուղերձում ԱՄՆ նախագահը սովորաբարներկայացնում է երկրում տիրող իրավիճակը և առաջիկա օրենսդրական նախաձեռնությունները: Նա Կոնգրեսի առաջ ելույթով հանդես է գալիս հունվարի վերջին: Բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ նախագահը նորանշանակ է: Այդ ժամանակ վերոնշյալ միջոցառումը տեղափոխվում է փետրվար ամիս, քանի որ հունվարին նախատեսվում է երդմնակալության արարողությունը:











































