Ամբամ մականունով գորիլան, որն ապրում է Անգլիայի Քենտ կոմսության գազանանոցներից մեկում, հանրահայտ է դարձել համացանցում. 220-կիլոգրամանոց կենդանին կարողանում է երկու ոտքերով քայլել, մարդու նման:
Կենդանաբանական այգում աշխատող Ֆիլ Ռիջեսը պատմել է, որ երկու ոտքերի վրա քայլելու Ամբամի ունակությունը ժառանգական է: Նրա հայրը՝ Բիտամ մականունով գորիլան, այդ կերպ է տեղաշարժվել, երբ պետք է ինչ-որ բան տեղափոխեր առջևի թաթերով:
«Ամբամը Տամբա անունով քույր և խորթ քույր ունի, որոնք ևս երբեմն մարդու նման են քայլում:
Սա մինչև որոշ աստիճանի կարողանում են բոլոր գորիլաները, բայց մենք երբեք չեն հանդիպել նման քայլվածքի և մարդու շարժուձևերին նման վարքի», Ֆիլ Ռիջեսի խոսքը փոխանցում է MIGnews-ը:
Կենդանաբանները պնդում են, որ ուղիղ քայլող կենդանին այս ունակությունն օգտագործում է հասակի զգալի առավելություն ստանալու համար: Դա նրան հնարավորություն է տալիս առաջինը նկատել գազանանոցի աշխտակիցներին, որոնք կերակրում են կենդանիներին, փոխանցում է ВВС-ն:







































