Նորֆոլկի Blakeney Point արգելոցի տարածքում գտնվող լողափը օկուպացրել են փոկերը, հայտնում է Metro-ն:
Նրանց ընդհանուր թիվը չի նշվում, սակայն վերջին մի քանի ամիսներին Հյուսիսային ծովի ափերին ծնվել է մոտ հազար կենդանի:
Բնության պահպանության գոտու աշխատակիցները չեն կարող հստակ ասել, թե ինչու են փոկերը որոշել «գաղութացնել» այդ լողափը:
Առաջին կենդանիները լողափին հայտնվել էին դեռ 2001-ին, սակայն նրանք երբեք այդքան շատ չեն եղել, որքան այս տարի: