Չորս տարի կոմայի մեջ գտնվելուց հետո 12-ամյա Յովան Կոլոսկին գիտակցության է եկել: Մակեդոնական Ստրուգա քաղաքից այդ երեխան կարողանում է ինքնուրույն գրել գրիչով և նկարել մատիտով, սակայն երկար ժամանակ անգիտակից վիճակում գտնվելուց հետո նա դեռ չի կարողանում խոսել:
Ուժեղ ցավերով և բարձր ջերմությամբ փոքրիկ Յովանը 2008 թ. տեղափոխվել էր իր քաղաքի հիվանդանոց: Այստեղ նա կոմայի մեջ էր ընկել։ Բժիշկները մինչ այժմ չեն կարողացել ճշգրիտ ախտորոշում կատարել:
Չորս տարինեի ընթացքում Օխրիդի և Ստրուգի բազմաթիվ կազմակերպություններ բարեգործական ակցիաներ և համերգներ են կազմակերպել փոքրիկ տղային օգնելու համար: Այժմ նրանք բոլորը սպասում են Յովանի վերջնական ապաքինմանը:









































