«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի ստեղծագործական թիմը շարունակում է վառ պահել ֆիլմի նկատմամբ հանդիսատեսի հետաքրքրությունը. համացանցում են հայտնվել նոր ազդագրեր, որոնցում պատկերված են էքսցենտրիկ միլիարդատիրոջ՝ Քրիստիան Գրեյի ընտանիքի անդամները: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
Պրոմո-լուսանկարում պատկերված են Ռիտա Օրան (Միա Գրեյ՝ Քրիստիանի քույրը), Մարշա Գեյ Հարդենը (Գրեյս Տրևելյան Գրեյ՝ խորթ մայրը) և Էնդրյու Էյրլին (Կարիկ Գրեյ՝ խորթ հայրը):
Ավելի վաղ Ռիտա Օրան հայտարարել էր, որ կձգտի զարմացնել երկրպագուներին ու մարմնավորել բավական սեքսուալ աղջկա:
Էրոտիկ դրամայի երկար սպասված պրեմիերան նախատեսված է 2015թ. փետրվարին:











































