Sunday, 14 06 2026
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում

«Մատաղիս»-ի զորամասում սպանված զինվորների ծնողները տարակարծիք են վճռի հանդեպ. Ջհանգիրյա՞նն է կաշառել

ԼՂՀ-ի «Մատաղիս»-ի զորամասում սպանված Հովսեփ Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի հարազատները տարակարծություններ ունեն գործով նախկինում մեղադրվող երեք տղաների՝ Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի և Մուսա Սերոբյանի արդարացման վճռի առնչությամբ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում սպանված Հովսեփ Մկրտումյանի հայրն ասաց, որ ցանկություն չունի խոսելու Ռոման Եղիազարյանի ծնողների հետ, որովհետև նրանք ի սկզբանե գործը սխալ ուղղությամբ էին տանում. «Հիմա տվել են մեկ ամիս ժամանակ, չգիտեմ` նրանք կբողոքարկե՞ն, թե՞ ոչ: Իսկ ես գնալու եմ դատախազություն, և միայն դրանից հետո պարզ կդառնա, թե հետաքննությունն ինչ ուղով է ընթանալու:

Բացառվում է, որ ես բողոքարկեմ վճիռը: Պետք է գտնեն իսկական հանցագործներին, սկզբում ում ձերբակալել էին՝ պետք է նոր գործ հարուցեն նրանց դեմ՝ այն 4 զինվորներին և Իվան Գրիգորյանին նկատի ունեմ: Իմ կարծիքով` գործն այսուհետ այդ ուղղությամբ կընթանա:

Հույս ունեմ, որ արդարություն կլինի. իմ երեխային սպանել են, իսկ հանցագործները դեռևս անպատիժ են: Պետք է որ արդեն ճիշտ ուղղությամբ ընթանա. առայժմ ոչ մի ուրիշ նորություն չկա:

Իսկ Ռոմանի հարազատները գործի փաստերին տեղյակ չեն՝ կողքից Ջհանգիրյանն ասել է, որ այսպես է՝ իրենք էլ ընդունել են, կամ միգուցե Մարգարիտա Խաչատրյանն է ինչ-որ բան ասել: Ուղղակի չեմ ուզում մեղք վերցնել ինձ վրա, բայց իրենք կարող է նույնիսկ կաշառված լինեն: Ես չեմ ուզում նրանց հետ առնչվել, որովհետև մարդուն վայել ձևով չեն մտածում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ Շիրակի մարզի դատարանը՝ դատավոր Հարություն Մովսիսյանի նախագահությամբ, դատավորներ Արմեն Խաչատրյանի և Մարտին Սարոյանի մասնակցությամբ, արդարացրել է Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին՝ հանցագործության հետ առնչություն չունենալու հիմքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում