The New York Times-ի լրագրող Սթիվեն Ռոդրիկը եղել է «Ձորակներ» ֆիլմի նկարահանման հրապարակում, որի սցենարը գրել է ամերիկացի վիպասան Բրեդ Իսթոն Էլլիսը: Պարբերականը գրում է էրոտիկ տեսարանների մանրամասների մասին, որոնք հիմնականում վերաբերում են գլխավոր հերոսուհուն՝ Լինդսի Լոհանին:
Մասնավորապես, պարզվում է, որ Լոհանին նկարահանումների մեկ օրվա համար միայն 100 դոլար են վճարում. ֆիլմի բյուջեն ընդամենը 250 հազար դոլար է կազմում:
Պայմանագրի համաձայն՝ դերասանուհին պարտավոր է մասնակցել նաև խմբակային սեքսի տեսարաններին, ընդ որում՝ նրա երեք գործընկերները պրոֆեսիոնալ պոռնոդերասաններ են: Լոհանը գոհ չէ դրանից, և նրան ոգևորելու համար ռեժիսոր Փոլ Շրեդերը որոշել է ինքն էլ հանվել: Գործի է դրվել նաև ալկոհոլը:
Հայտնի է դարձել նաև, որ Լոհանին նկարահանումները տապալելու համար մեկ անգամ վռնդել են պրոյեկտից, սակայն հետ են վերցրել: Սակայն նա դրանից հետո երկու օր կրկին բաց է թողել նկարահանումները, քանի որ գիշերները ժամանակ է անցկացրել երգչուհի Լեդի Գագայի հետ: Վերջապես լրագրողը հայտնել է, որ կռիվների տեսարանները նկարահանելիս Լոհանին դուր է եկել, երբ նրան խփել են ամբողջ ուժով:
Նկարահանումների ժամանակ Լոհանի գործընկերը պոռնոդերասան Ջեյմս Դին է, ով նույնպես դերասանուհուն դուր չի եկել: Ֆիլմը դուրս կգա 2013 թ., սակայն կոնկրետ ժամանակը դեռ հայտնի չէ, իսկ «Սանդենս» փառատոնում մերժել են ֆիլմն ընդգրկել:










































