Բազմաթիվ լրատվամիջոցներում հայտնված այն լուրը, որ երգիչ Էլթոն Ջոնը և նրա ամուսին Դևիդ Ֆերնիշը երկրորդ երեխային են որդեգրել, լրագրողական սուտ է եղել:
Կատարողի ներկայացուցիչը հունվարի 11-ին պաշտոնապես հերքել է այդ լուրերը: Ընդ որում՝ զույգը չի հերքում, որ իրենց որդի Զաքարը կարող է քույր կամ եղբայր ունենալ։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Այն մասին լուրը, որ գեյ-զույգը երկրորդ երեխային է որդեգրել, հայտնի NY Post պարբերականի հնարածն է եղել, որը մեծ աղմուկով տարածել են մյուս լրատվամիջոցները: 65-ամյա Էլթոն Ջոնի ներկայացուցիչը հայտնել է, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:











































