Facebook-ում հնարավոր է 100 դոլարով սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին հաղորդագրություն ուղարկել: Այս մասին հայտնում է Mashable պորտալը:
Ինչպես պարզել է աղբյուրը՝ վճարովի հաղորդագրության հնարավորություն է ընձեռվել նաև Ցուկերբերգի 16 մլն ընկերների շարքին չպատկանող որոշ օգտատերերի: Ենթադրվում է, որ վճարումից հետո միայն հաղորդագրությունը կհայտնվի Ցուկերբերգի ստացված հաղորդագրությունների զամբյուղում, այլապես տեղ կգտնի «այլ» զամբյուղում, և Ցուկերբերգը այդ մասին ծանուցում չի ստանա:
Facebook-ում հայտնել են, որ ներկայում սոցցանցը փորձարկում է արմատական գնային տարբերակներ՝ սպամի հակազդման միջոցների մշակման համար:






































