2012 թվականին Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) որսագողերը 668 ռնգեղջյուր են սպանել՝ այդ կերպ ռեկորդ սահմանելով 2011 թվականի համեմատ, երբ որսագողերի կողմից սպանվել էր 448 կենդանի՝ հաղորդում է Վայրի բնության համաշխարհային ֆոնդը (WWF):
Ամենամեծ թվով ռնգեղջյուրներ սպանվել են Կրյուգեր ազգային արգելոցում, որտեղ սպանված կենդանիների թիվը զգալիորեն աճել է 2011 թվականի համեմատ:
Միևնույն ժամանակ, որսագողության մեղադրանքով ձերբակալվել է 267 մարդ:
Ռնգեղջյուրների նկատմամբ որսագողության թիվը կտրուկ մեծացել է ասիական սև շուկայում նրանց ոսկորների նկատմամբ հետաքրքրության պատճառով: Եղջյուրը իր մեջ պարունակում է չոր պրոտեին, որը պարունակվում է նաև մարդկային եղունգներում, որին արևելյան բժշկությունում բուժիչ հատկություններ են վերագրում, սակայն գիտնականները պնդում են, որ այդ ենթադրությունը գիտականորեն հիմնավորված չէ:












































