Sunday, 14 06 2026
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում

Հայաստանում թվային հեռարձակման գործընթացը ո՞ր փուլում է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել թվային հեռարձակման ներդրման գործընթացի վերաբերյալ կլոր սեղան-քննարկում և մամուլի ասուլիս։ Քննարկմանը ներկա են եղել հեռուստաընկերությունների պատասխանատուներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, մեդիա փորձագետներ,լրագրողներ, ոլորտի մասնագետներ։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն իր ելույթում խոսելով թվային հեռուստահեռարձակման կարևորության մասին նշել է, որ Հայաստանում հեռուստահաղորդակցության թվայնացումը ժամանակի ամենամեծ փոփոխություններից է, որի ներդրման համար պետական մեծ միջոցներ են տրամադրվել։

Մեր հանրապետությունում հեռուստատեսային թվային հեռարձակման գործընթացի սկիզբը համարվում է 2009 թվականը, երբ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեց թվային հեռարձակման հայեցակարգը։

Թվայնացման պայմաններում աշխատելու իրավական հիմքերը սահմանվել են 2010 թվականին ընդունված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» անցումային օրենքով որով 2015 թվականի հուլիսի 1-ը սահմանվել է վերջնաժամկետ՝ իրավահարաբերությունների կարգավորման համար։

Հայաստանում թվային հեռուստահեռարձակման ներդրման տեխնիկական աշխատանքները սկսվել են 2014 թվականի հունվարի 14-ից։ Աշխատանքներն իրականացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունն իր հիմնական գործընկեր՝ շվեդական «ԷՐԻՔՍՈՆ» կազմակերպության հետ։

Ի՞նչ է կատարված այսօրվա դրությամբ։

Թվայնացումը էականորեն կրճատում է հեռահաղորդման վրա ծախսվող էներգիայի քանակը։ Ըստ մասնագիտական որոշ գնահատականների, թվային հեռուստատեսությունը 6 անգամ արդյունավետ է անալոգայինի համեմատ։

Թվայնացման գործընթացը պահանջում է ներդրման զգալի ծախսեր, այդ թվում նաև որոշ ծախսեր բնակչության կողմից՝ ապահովելու իրենց հեռուստացույցները թվային ընդունիչներով։

Գագիկ Բեգլարյանը նշել է, որ չնայած լարված ռեժիմին, աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի։

Միջոցառմանը ներկա հեռուստաընկերությունների պատասխանատուները, հասարակական կազմակերպությունների ղեկավարները, մեդիա փորձագետներն ու լրագրողները բազմաթիվ հարցեր ուղղեցին նախարարին։

Դրանք առավելապես վերաբերում էին բնակչության անապահով շերտերի համար թվային հեռարձակման ապահովման, հեռարձակման որակի խնդիրներին, ընդունիչ սարքերի հնարավորություններին և այլն։ Նախարարը պատասխանեց բոլոր հարցերին։

Այնուհետև «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության տնօրեն Գրիգոր Ամալյանը ներկայացրեց փորձնական թվային ազդանշանի հեռարձակումը։ Միջոցառումը եզրափակվեց կլոր-սեղան քննարկմամբ, որի ընթացքում Գրիգոր Ամալյանը ներկաներին հետաքրքրող մասնագիտական բազմաթիվ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տվեց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում