«Մախաչկալայի «Անժի»-ն պատրաստվում է աղմկահարույց ձեռքբերում ունենալ նախքան տրանսֆերային պատուհանի փակվելը:
Ինչպես տեղեկացնում է izvestia-ն, Դաղստանի թիմը պատրաստվում է պայմանագիր ստորագրել է Անգլիայի ազգային հավաքականի, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ու Մադրիդի «Ռեալ»-ի նախկին աստղ Դևիդ Բեքհեմի հետ:
Հաղորդման համաձայն՝ ռուսական կողմը պատրաստ է Բեքհեմին երկամյա պայմանագիր առաջարկել, իսկ ֆինանսական պայմանները չեն զիջի «Լոս Անջելես Գելեքսի»-ի առաջարկած տարբերակին:
Ակնկալվում է, որ եթե Բեքհեմը համաձայնի որպես ֆուտբոլիստ տեղափոխվել Մախաչկալայի ակումբ, նրա պայմանագրի ժամկետի լրանալուց հետո անգլիացին կանցնի մարզչական աշխատանքի կամ ղեկավար անձնակազմում պաշտոն կստանա:
Հիշեցնենք, որ ռուսական թիմը նույն կերպ վարվեց նաև Ռոբերտո Կառլոսի հետ, որն սկզբնական շրջանում հանդես էր գալիս որպես ֆուտբոլիստ, իսկ հիմա թիմի գլխավոր տնօրենն է:






































