Ամերիկյան դերասանուհի Մեգան Ֆոքսը հայտարարել է Twitter-ում իր միկրոբլոգի փակման մասին:
Միկրոբլոգի փակման մասին Ֆոքսը գրել է Facebook-ի իր էջում հունվարի 10-ին:
«Ինչպես կարող էին նկատել ձեզանից ոմանք, Twitter-ի իմ հաշիվը փակվել է… Ես հույս ունեի, որ 2013 թ. վերջապես կկարողանամ վերածվել սոցիալական ցանցերի թիթեռնիկի, բայց ինչպես պարզ է դարձել, ես նախկինի պես այդ ամենը ատում եմ»:
Մեգան Ֆոքսի խոսքերով՝ միակ սոցիալական կայքը, որի համար ինքը ժամանակ և ուժ է ունենում, Facebook-ն է: Իր հաղորդագրությունը նա ավարտել է «#I’m Sorry» արտահայտությամբ։






































