Թուրքիայի նախարարներին կաբինետում սպասվում են կադրային փոփոխություններ, հաղորդում է Hurriyet թերթը:
Տեղեկատվության համաձայն՝ պաշտոններից կարող են զրկվել երկրի ներքին գործերի նախարար Իդրիս Շահինը, մշակույթի նախարար Էրթուղրուլ Գունայը, ֆինանսների նախարար Մեհմետ Շիմշեքը, գյուղատնտեսության նախարար Մեհդի Էքերը, առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը, կրթության նախարար Օմեր Դինչերը և շրջակա միջավայրի պահպանման և քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարը:
Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես դեռևս չեն հաստատել այս տեղեկատվությունը, սակայն վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել դրա հավանականությունը:
Թերթի տեղեկատվության համաձայն՝ հավանական է, որ Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլահ Էրղինը նշանակվի ներքին գործերի նախարարի պաշտոնին:











































