Անհայտ անձինք հարձակվել են Ֆրանսիայում Լիբիայի դեսպանի վրա՝ ներխուժելով ուղիղ դիվանագետի գրասենյակ: Այս մասին հայտնում է The Local-ը:
Դիվանագիտական շրջանակների աղբյուրի հաղորդմամբ` Մանսուր Սաիֆ Ալ-Նասրը ստացել է գլխի աննշան վնասվածքներ:
Ինչպես վկայում են ֆրանսիացի լրագրողները, այն պահին, երբ տեղի է ունեցել դեպքը, դեսպանության մոտ հավաքված են եղել հաշմանդամներ: Որոշ տվյալներով՝ դեսպանի վրա հարձակումը, հավանաբար, իրականացրել են ռազմական գործողությունների հետևանքով տուժած լիբիացիները, որոնք բուժման նպատակով ուղարկվել էին Փարիզ:
Մանսուր Սաիֆ Ալ-Նասրը Ֆրանսիայում ներկայացնում է Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը: