Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

«Ասպարեզ» ակումբը պատասխանում է Գ.Ամալյանի պատասխաններին

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ՀՌԱՀ նախագահ Գ.Ամալյանը 2011 թվի փետրվարի 11-ին պատասխանել էր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահի այն նամակներին, որոնցում ներկայացվել էին Հ1 հեռուստաընկերության 2010 թվի դեկտեմբերի 31-ի եւ 2011 թվի հունվարի 1-ի հաղորդումների դիտարկման ընթացքում նկատված գովազդային օրենսդրության խախտումները: Ավելի ուշ` փետրվարի 28-ին ՀՌԱՀ նախագահի տեղակալ Ժ.Դադասյանը եւս մեկ նամակով պատասխանել է ԺԱԱ խորհրդի նախագահի այն դիմումներին, որոնցում հանձնաժողովին էին ներկայացվել Հ1 հեռուստաընկերության 2011 թվի հունվարի 14-ի, 15-ի, 16-ի եթերում նկատված գովազդային օրենսդրության խախտումները: Այդ պատասխանում ասվում է, թե այդ դիմումները նույնաբովանդակ են նախորդներին եւ դրանց պատասխանը տրվել է ՀՌԱՀ նախագահի 2011 թվի փետրվարի 11-ի նույն գրությամբ:

Վերլուծելով հիշյալ պատասխան գրություն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը նկատում է հետեւյալը.

1. ՀՌԱՀ-ը ամբողջությամբ ապավինել է գովազդային օրենսդրությունը խախտած չլինելու մասին ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի` ՀՌԱՀ նախագահին հղած պատասխանին, համարելով այն հիմնավոր եւ նպատակահարմար չի համարել ինքնուրույն ուսումնասիրություններ կատարել դիտարկված խախտումների բացահայտման ուղղությամբ: ՀՀՌԸ խորհրդի նախագահ Ա.Հարությունյանը իր բացատրություններում չի անդրադարձել նկատված բոլոր խնդիրներին, իսկ այդ հանգամանքը չնկատելու է տվել ՀՌԱՀ նախագահը:

2. ՀՀՌԸ-ն եւ ՀՌԱՀ-ը հանրային հեռարձակողի համար օրենքով սահմանված գովազդի առավելագույն ծավալի «ընդհանուր եթերաժամանակի 7 տոկոսը» մեկնաբանել են ոչ թե կոնկրետ Հ1 ալիքի մասով, այլ «Հ1» եւ «Արարատ» հեռուստաալիքների մասով` մեկտեղ: Հարց է ծագում, թե ինչո՞ւ միայն այդ երկու հեռուստաալիքների մասով, որովհետեւ այս տրամաբանությամբ, Հանրային ռադիոյի, Հանրային հեռուստառադիոընկերության կազմի մեջ եղող «Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերության հեռուստատեսային եւ ռադիո եթերաժամանակները, ինչպես նաեւ Հ1-ի արբանյակային հեռարձակման եթերաժամանակները նույնպես պիտի հանրագումարվեին ու հիշյալ 7 տոկոսի հաշվարկը պիտի արվեր այդ հաշվից, ինչն ակնհայտ անհեթեթություն է: Բացառված չէ, որ պատասխանի հեղինակների կարծիքով այդօրինակ ընդհանրացումը միայն երկու հեռուստաալիքների եթերաժամանակից անհեթեթություն չէ: Ճշմարիտ է, որ օրենքում չի ասվում (ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենք, 26հ., 6-1), թե այդ 7 տոկոսը վերաբերվում է մեկ ալիքի, բայց նաեւ չի ասվում` հեռուստատեսային, կամ` ռադիո, ուրեմն այս տրամաբանությամբ ՀՌԱՀ-ը կարող է գովազդային 7 տոկոսը հանրային հեռարձակողի համար հաշվարկել բոլոր վերը նշված հանրային հեռարձակող ԶԼՄ-ների եթերաժամանակի հանրագումարի՞ց: Այդ դեպքում գովազդի ծավալը Հ1-ի հաղորդումներում գուցե կիջնի մինչեւ 2 տոկոս, եւ այդ «սկզբունքը» կարելի կլինի տարածել բոլոր հանրային հեռարձակողների վրա ծրագրերի վրա` առանձին-առանձին: Այնինչ, օրենքի անալոգիայի տեսանկյունից, ակնհայտ է, որ 7 տոկոսը պիտի վերաբերվի կոնկրետ ալիքին եւ դրա յուրաքանչյուր ժամին: Հակառակ դեպքում օրենքով գովազդային ծավալների սահմանափակման տրամաբանությունը չի գործում, իսկ կարիքը` վերանում է:

3. Պատասխանում ասվում է, թե Հ1-ի եթերը շուրջօրյա է: ՀՌԱՀ նախագահը, այսպիսով լուրջ մտահոգություն է հարուցում իր տեղյակության իմաստով. ՀՌԱՀ-ում երեւի մինչեւ հիմա տեղյակ չեն, որ Հ1-ը Հայաստանի մարզերում եւ մասնավորաբար Շիրակի մարզում շուրջօրյա հեռարձակվում է միայն հունվարի 1-2-ին, իսկ մնացած օրերին գիշերն ընդմիջվում է 5-6 ժամով: Մենք դիտարկել ենք այն ամենը, ինչ հեռարձակվել է Շիրակի մարզում, ուսումնասիրությունը կատարել ենք ամբողջ տեսագրված նյութից, միաժամանակ Գ.Ամալյանին հղված բոլոր դիմումների հետ ուղարկված վերծանությունների աղյուսակներում նշված է տեսագրման վայրը` Գյումրի քաղաք: Դիտարկումը եւ վերծանումն իրականացնելիս հաղորդումների բացակայություն խորհրդանշող ազդանշանը` «խշշոցը» անհնարին ենք համարել դիտարկել որպես ոչ գովազդային հաղորդում, կամ, որպես այդպիսին մեկնաբանվելու դեպքում լիակատար իրավունք կունենայինք նաեւ դիտարկել որպես գովազդային հաղորդում: Չենք արել թե´ մեկը, թե´ մյուսը, եւ դիտարկել ենք այն բոլոր հաղորդումները, որոնք առողջ բանականությունը կարող է գնահատել որպես այդպիսիք եւ, հեռարձակվել են ՀՀ տարածքի այս մասում: Այս պատասխանով բացահայտվում է, որ Հ1 հեռուստաալիքը Հայաստանի բնակիչների մի մասի համար հեռարձակվում է շուրջօրյա, մյուս մասի համար` 17-18 ժամ/օրական: Այնինչ ՀՀ գործող օրենսդրությունը նման խտրականություն չի նախատեսում: ՀՌԱՀ-ը պարտավոր է բացատրություն գտնել ՀՀ Սահմանադրության այսօրինակ խախտման համար, գուցե արժե, որ այդ պատասխանը գտնեն ՀՀՌԸ Խորհրդի հետ միասին:

4. Մեկ ժամում գովազդի ծավալի մեր հաշվարկը ՀՀՌԸ-ն եւ ՀՌԱՀ-ը անընդունելի են համարել, նշելով. «…«Ասպարեզ» ակումբն իր դիտարկումները կատարել է ամբողջական ժամային հաշվարկով, սակայն «Գովազդի մասին» ՀՀ օրենքը եթերային ժամի հաշվարկման սկզբի եւ ավարտի պահեր չի նախատեսում: Ուստի մեկ ժամվա հաղորդումների ընթացքում տեղադրված գովազդի հաշվարկները եւս ամբողջական չեն կարող լինել:» Իսկապես մեկ ժամում ՀՀ «Գովազդի մասին» օրենքով (9h-2) սահմանված առավելագույն 10 րոպեի սահմանման խախտումները բացահայտելու համար մենք եթերային ժամանակի սկզբի եւ ավարտի պայմանական սկիզբ ենք ընդունել այսպես կոչված «կլոր ժամերի» սկիզբը եւ վերջը, առաջնորդվելով հաշվարկային ժամային միավորով: Տեսականորեն` րոպեն ընդունելով ցանկացած վերլուծական ժամի սկիզբ, կարելի է մեկ ամողջական ժամում գովազդի ծավալի հաշվարկի 60 տարբերակ ունենալ, վայրկյանի դեպքում` 3600 տարբերակ: ՀՌԱՀ նախագահին հղված ԺԱԱ խորհդի նախագահի դիմումներում նշված մեկ ժամում գովազդի ծավալի` օրենքով սահմանված առավելագույն չափի խախտումների մասին բողոքն ուսումնասիրելիս, ՀՌԱՀ-ն ազատ էր ժամասկիզբ համարել հաղորդումների ցանկացած ժամը, րոպեն կամ վայրկյանը, անգամ վայրկյանի ցանկացած մասը եւ 1-2 օրվա հետազոտությունից հետո կտեսներ, որ մի շարք ժամային միջակայքերում, հատկապես երեկոյան` շատ դիտվող եթերաժամանակի հատվածներում (փրայմ թայմ) օրենքով սահմանված` ժամից առավելագույն 10 րոպե գովազգային ծավալը Հ1 ՀԸ-ն գերազանցել է ցանկացած դեպքում, եթե անգամ ժամասկիզբ համարեր հաջորդական բոլոր 3600 վայրկաններից յուրաքանչյուրը եւ հաշվարկեր ըստ այդմ: Այս չարչարանքներին չենթարկվելու համար ՀՌԱՀ կարող էր եւ դեռ կարող է ինքն իր ու բոլոր հեռարձակողների համար եթերաժամանակի պայմանական ժամասկիզբ սահմանել որեւէ ժամ եւ հաշվարկները կատարել այդպիսով: Այդպես սահմանված ժամասկզբով գովազդի ծավալի հաշվարկի դեպքում, վստահ ենք, մեր դիտարկած եւ խնդրո առարկա բոլոր օրերի համար ՀՌԱՀ-ը հեշտությամբ կհայտնաբերի ՀՀ «Գովազդի մասին» օրենքով սահմանված չափի բազմաթիվ գերազանցումներ: Զարմանալի է, որ անցած 4 տարիների ընթացքում ՀՌԱՀ-ը, լինելով հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՀՀ պետական կառավարման լիազորված մարմին, երբեւէ պայմանական ժամասկիզբ սահմանելու կարիքը չի ունեցել: Հաշվի առնելով, որ ՀՌԱՀ-ը իր պատասխանով համաձայնել է ժամասկզբի սահմանված չինելու հանգամանքով արդարացված լինելու մասին ՀՀՌԸ դիտարկմանը եւ, իսկապես, երբեւէ հաշվարկային ժամասկիզբ չի ունեցել ու չի սահմանել, անկախ այն հանգամանքից, որեւէ հեռարձակող անցած 4 տարիներին գերազանցել է մեկ ժամում 10 րոպե գովազդ հեռարձակելու առավելագույն չափը, թե ոչ, ՀՌԱՀ-ը թերացել է իր վերահսկողական պարտականություննում:

5. ՀՀՌԸ-ն ու ՀՌԱԸ-ը իրենց պատասխանում չեն անդրադարձել նույն հաղորդումը 20 րոպեից ավելի շուտ գովազդով ընդմիջած լինելու բազմաթիվ փաստերին, ինչը ՀՀ «Գովազդի մասին» օրենքը արգելում է: Այստեղ, ըստ երեւույթին արդարացման հնարք չեն ունեցել:

6. ՀՌԱՀ-ը, պարտավոր լինելով ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում վերահսկել հեռուստատեսային գովազդային քաղաքականությունը, այս խնդրո առարկայի դեպքում ընդունել է կրավորական կեցվածք եւ ջանքեր չի ներդրել էստ էության խնդիրն ուսումնասիրելու, անհրաժեշտության դեպքում կարգավորման ենթաօրենսդրական ակտերի ստեղծման ուղղությամբ:

7. Այս ամենը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբին հանգեցրել է այն եզրակացությանը, որ հարկավոր է շարունակել Հ1-ի բոլոր հաղորդումների տեսագրումները, վերծանումները ամենայն մանրամասնությամբ: «Ասպարեզի» կայքում բացվելու է հատուկ բաժին, ուր տեղադրվելու են Հ1-ի հաղորդումների բոլոր վերծանումները: Դրանք կարող են հետաքրքրել ամենքին` լրագրողներին, հասարակական կազմակերպություններին, հենց Հ1-ի բոլոր գովազդատուներին, եւ, ենթադրաբար, պիտի հետաքրքրեն ՀՌԱՀ-ին այնքան ժամանակ, քանի դեռ չեն կարգավորել ՀՀ գովազդային օրենսդրություն պահանջների կատարումը:

«Ասպարեզ» ակումբ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում