Ավելի քան 670 որսորդներ 30 նահանգներից գրանցվել են պիթոնների ոչնչացման մրցաշարին մասնակցելու համար, որը սկսվելու է Ֆլորիդայի հարավում հունվարի 12-ին,- հաղորդում է Bloomberg-ը:
Մուգ վագրային պիթոնները, որոնք այդ նահանգի անտառում են հայտնվել Հարավարևելյան Ասիայից, այնպես են բազմացել, որ անտառի մյուս բնակիչները, այդ թվում՝ հազվագյուտ կենդանատեսակները, հայտնվել են վտանգի տակ: 2005 թ. այդ օձերի դեմ պայքարելու և հավասարակշռության վերականգնման համար ֆեդերալ և տեղական բյուջեից տրամադրվել է ավելի քան 6 մլն դոլար:
Հիմա իշխանությունները մրցանակ են խոստացել ամենամեծ սպանված պիտոնի համար 5000 դոլարի չափով և դրանով թույլ են տվել բնակիչներին ինքնուրույն լուծել այդ խնդիրը:
Որսի մասնակիցները պետք է մաքրեն 526 հազար հա անտառ, ներառյալ Էվերգլեյդսի ազգային արգելոցի մի մասը:











































