Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Հայաստանին և Ադրբեջանին սպառնում է ISIS-ի գործունեության հերթական օբյեկտը դառնալու վտանգ

Հայաստանին ու Ադրբեջանին և ընդհանրապես՝ ողջ Հարավային Կովկասին սպառնում է «Իսլամական պետության» գործունեության հերթական օբյեկտը դառնալու վտանգ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսաստանյան «Կովկաս» ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Կռիլովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ գործունեության արդյունավետությանը և այդ ձևաչափի հասցեին այս օրերին հնչող քննադատությանն առ այն, որ միջնորդները հեղինակազրկվել են և հայկական պետությունների զինուժի համար չկարողացան նույնիսկ ապահովել ուղղաթիռի անկման վայրի հասանելիությունը՝ ուղղաթիռի անձնակազմի դիերը տարհանելու և ուղղաթիռի կարևոր մասերը դուրս բերելու նպատակով:

Նա նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ-ն շարունակում է իր գոյությունը, քանի որ չկա մեկ այլ միջազգային կառույց կամ ձևաչափ, որը կապահովի հակամարտող կողմերի միջև բանակցային գործընթացի շարունակականությունը: Ըստ Կռիլովի՝ ճիշտ են քննադատությունները ՄԽ-ի հասցեին, թե՝ ՄԽ-ն չկարողացավ նույնիսկ հումանիտար բնույթի խնդիր լուծել, ինչը կարելի է գնահատել որպես այդ կառույցների անարդյունավետություն:

«Սակայն այսպիսի քննադատական գնահատական տալիս պետք է հաշվի առնել, որ միջազգային կառույցներն իրենց աշխատանքը ծավալում են չկարգավորված հակամարտության պայմաններում: Միևնույն ժամանակ՝ կողմերը գրավել են կտրուկ և անհանդուրժող դիրքորոշում` հաճախ հրաժարվելով ՄԽ-ի, ԿԽՄԿ-ի հետ աշխատանքից կամ գաղտնիության պայմաններում հրաժարվելով համագործակցությունից: Կոնկրետ ուղղաթիռի անձնակազմի զոհերի դիերի տարհանման հարցում անհրաժեշտ էր և Հայաստանի, և Ադրբեջանի համաձայնությունը: Այդ համաձայնությունը չստացվեց ադրբեջանական կողմից, ուստի հայկական կողմը որոշեց իր սեփական ուժերով հարցին լուծում տալ:

Ադրբեջանական կողմը ուղղաթիռի մասերը հրետանային կրակով վերացնելու հնարավորություն ուներ, սակայն դրան չգնաց, ու հնարավոր է՝ այդ հարցում իրենց դերակատարությունն ունեցավ միջազգային հանրությունը՝ ՄԽ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և միջազգային այլ կազմակերպությունների հայտարարությունները»,- մեկնաբանեց Ալեքսանդր Կռիլովը:

Նա նշեց, որ գլխավոր խնդիրը միջազգային միջնորդներն ու վերոնշյալ խնդիրները չեն: Նրա համոզմամբ՝ գլխավոր խոչընդոտը հակամարտող կողմերի դիրքորոշումներն են, այդ դիրքորոշումները շարունակում են միմյանց հակասել, յուրաքանչյուր կողմ սպասում է, որ միջազգային միջնորդները կաջակցեն իրենց և կստիպեն մյուս կողմին գործել ըստ այդմ:

«Ներկայումս ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը փաստորեն որևէ կապիտուլյացիայի պատրաստ չեն, նրանք պատրաստ չեն նաև փոխզիջումների: Ադրբեջանում առաջ են քաշվում գաղափարներ Երևանի խանության պատմական պատկանելության մասին: Միգուցե ինչ-որ մեկը Բաքվում մտածում է այսպիսի զիջման մասին: Քիչ հավանական է, որ սա իրատեսական լինի, որ նման զիջման դիմաց Հայաստանը փոփոխի իր դիրքորոշումը ԼՂ խնդրի հարցում: Ներկայումս բանակցություններից բեկում ակնկալել պետք չէ:

Բայց իրավիճակը կարող է փոխվել Հայաստանի կամ Ադրբեջանի ներքաղաքական սրացումների հետևանքով, իսկ Հարավային Կովկասի մասշտաբով՝ այնպիսի գործընթացների ազդեցությամբ, որոնք Ադրբեջանի և Հայաստանի հարավային սահմաններով են անցնում, այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իրաքը, Սիրիան և այլ պետություններ: Ավելի ու ավելի մեծ նշանակություն է ստանում Հրվ. Կովկասի աշխարհագրական դիրքը այնպիսի տարածքների հարևանությամբ, որոնք ներկայում վերահսկվում են ԻՊ կողմից: ԻՊ-ի նպատակը համաշխարհային խալիֆաթի ստեղծումն է: Ակնհայտ է, որ եթե Հրվ. Կովկասը դառնա ԻՊ-ի գործունեության հերթական օբյեկտ, ապա տարածաշրջանը արմատական փոփոխությունների կենթարկվի»,- նման տեսակետ հայտնեց Ալեքսանդր Կռիլովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում