«Միլան»-ը մերժել է թուրքական «Գալաթասարայ»-ի՝ Քևին-Պրինս Բոատենգի տրանսֆերի ձեռքբերման նպատակով արված առաջարկը:
Mediaset-ը տեղեկացնում է, որ թուրքական ակումբը պատրաստ էր 25-ամյա խաղացողի տեղափոխության դիմաց 15 մլն եվրո վճարել:
Հիշեցնենք, որ Բոատենգի՝ Իտալիան լքելու մասին խոսակցությունները սկսվեցին «Պրո Պատրիա» թիմի դեմ ընկերական խաղից հետո: Այդ հանդիպման ընթացքում երկրպագուները Բոատենգի հասցեին տրիբունայից ռասիստական արտահայտություններ արեցին:
Ավելի վաղ նշվում էր, որ Բոատենգը պատրաստ է ընդունել Մյունխենի «Բավարիա»-ի առաջարկը:







































