Բրեդ Փիթը կներկայացնի Ռիհաննային նրա առաջին ամենամյա Diamond Ball բարեգործական երեկույթին, որից հավաքված դրամական միջոցները կուղղվեն նրա The Clara Lionel Foundation հիմնադրամին՝ հայտնում է spletnik.ru-ն:
Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին՝ Բևերլի Հիլզի The Vineyard հյուրանոցում:
50-ամյա դերասանը երգչուհուն կներկայացնի մինչ նրա ելույթը:
«Բացի նրանից, որ ես հիանում եմ Բրեդ Փիթի դերասանական տաղանդով, ես ոգեշնչվում եմ նաև նրա բարեգործական գործունեությամբ»,- ասել է Ռիհաննան:
Երեկոյի հաղորդավարը կլինի Ջիմի Քիմելը, ինչի համար Ռիհաննան շատ ուրախ է:








Джимми Киммел











































