Ճապոնական ANA (All Nippon Airways) ընկերությունը չեղյալ է հայտարարել Boeing 787 Dreamliner ուղևորատար ինքնաթիռի ներքին չվերթը: Պատճառն այն է, որ թռիչքի ժամանակ օդաչուների խցիկի ապակիներից մեկը ճաքել է` հաղորդում է RIA Novosti-ն:
Ավիաընկերության ներկայացուցչի խոսքով՝ ճաքն առաջացել է տեղական ժամանակով ժ. 10.45-ին (Մոսկվայի ժամանակով` ժ. 05.45-ին), երբ ինքնաթիռը ուղևորվում էր Խանեդայից Մացույամա:
Օդաչուները որոշել են շարունակել թռիչքը, քանի որ տեսանելի ճաքն առաջացել է միայն ապակու 5 շերտերից 1-ի վրա: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Մացույամայի օդանավակայանում տեղական ժամանակով ժ. 11.11-ին (Մոսկվայի ժամանակով` ժ. 06.11-ին): Ինքնաթիռում գտնվող 246 ուղևորներից ու անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել:
Ինքնաթիռի՝ հակառակ ուղղությամբ չվերթը չեղյալ է հայտարարվել:











































