Ամերիկյան HBO հեռուստաալիքը պաշտոնապես հայտարարել է «Իսկական դետեկտիվ» սերիալի երկրորդ սեզոնի դերասանական կազմը: Ավելի վաղ հաստատված Քոլին Ֆարելին, Վինս Վոնին և Թեյլոր Քիթչին միացել են Ռեյչել Մաքադամսը և Քելի Ռայլին, հայտնում է The Hollywood Reporter-ը: Նոր մասերի նկարահանումները սկսվել են Կալիֆոռնիայում: Աշխատանքը կավարտվի 2014թ. վերջին-2015թ. սկզբին: Առաջին 2 սերիաների ռեժիսորը Ջասթին Լինն է:
Պարբերականը նշում է, որ երկրորդ սեզոնը 8 սերիա կներառի: Նոր սեզոնում 3 դետեկտիվ կլինի:
«Իսկական դետեկտիվի» առաջին սեզոնի պրեմիերան տեղի է ունեցել 2014թ. հունվարի 12-ին: Ամբողջ սեզոնի պատմության հիմքում Լուիզիանա նահանգում սերիական սպանությունների հետաքննությունն է: Գործողությունը կատարվում է 1995 և 2012 թթ.:










































