Նոր հարցման համաձայն՝ մոլորակի բնակիչների 60%-ը լսել է ամերիկացի ծրագրավորող Էդվարդ Սնոուդենի մասին, սակայն նրանցից միայն 39%-ն է հավելյալ միջոցառումներ ձեռնարկել իր օնլայն պաշտպանության համար, գրում է The Guardian-ը:
Հետազոտությունն անցկացրել է միջազգային վարչության համակարգում ինովացիայի կանադական կենտրոնը (CIGI): Հարցմանը մասնակցել է ավելի քան 23 հազար մարդ 24 երկրից:
Ինչպես նշում է The New York Times-ը, ամերիկացիների 62%-ը խոստովանել է, որ իրենց օնլայն կոնֆիդենցիալության համար ավելի շատ են անհանգստանում, քան 1 տարի առաջ: Նման պատասխան է տվել Բրազիլիայում, Հնդկաստանում և Նիգերիայում հարցվածների 83%-ը և շվեդների 46%-ը: Օնլայն միջոցառումներ է ձեռնարկել ԱՄՆ քաղաքացիների 36%-ը և Հնդկաստանի քաղաքացիների 69%-ը:










































