Հայտնի երաժիշտ Բոբ Դիլանը փակ համերգ է տվել իր շվեդ «սուպերերկրպագու» Ֆրեդրիկ Վիկինգսոնի համար, գրում է Rolling Stone-ը: Շոուն տեղի է ունեցել Ֆիլադելֆիայի երաժշտության ակադեմիայում:
Ինչպես խոստովանել է 41-ամյա Վիկինգսոնը, իրեն մինչև վերջին պահը թվացել է, թե ելույթի փոխարեն կատակ է լինելու:
«Ես պարզապես չէի կարող հավատալ, որ Դիլանը իսկապես դա կանի»,- ասել է շվեդը: Սակայն երաժիշտն ու նրա համույթը դուրս են եկել բեմ և նվագել համերգը միայն 1 հանդիսատեսի համար:
Շվեդի խոսքով՝ ինքն այնքան ուժեղ է ժպտացել, որ համերգից մի քանի ժամ անց էլ իր ծնոտը ցավել է:
Դիլանի փակ ելույթը դարձել է շվեդական Experiment Alone վավերագրական սերիալի մաս: Թե որքան են նախագծի հեղինակները վճարել երաժշտին՝ չի հաղորդվում:








































