Դաունի ախտանիշով ֆրանսիացի Մանուել Պարիսուն իր 30-ամյակին ամբողջ աշխարհի անծանոթ մարդկանցից ստացել է ավելի քան 30 հազար շնորհավորական բացիկ:
Նամակները ֆրանսիացուն ուղարկվել են մոլորակի տարբեր կետերից՝ ԱՄՆ-ից մինչև Շրի Լանկա:
Հոբելյարի ծնողները Facebook-ի օգնությամբ խնդրել էին իրենց որդուն շնորհավորել՝ նշելով իրենց հասցեն ու փոստային տվյալները՝ հայտնում է La Voix Do Nord թերթը:
«Ես խնդրանքով դիմում եմ իմ բոլոր ընկերներին. նոյեմբերի 22-ին իմ որդի Մարտինը դառնում է 30 տարեկան, ու նա շատ է սիրում ստանալ բացիկներ: Ես ուզում եմ խնդրել ձեզ մի քանի րոպե հատկացնել ձեր ժամանակից՝ նրան ուղարկելու ոչ մեծ փոստային բացիկ. այս իմ խնդրանքը փոխանցեք ձեր ընկերներին»,- իր էջում գրել է հոբելյարի հայրը:
La Voix Do Nord-ը գրում է, որ Մանուել Պարիսուի հոր առաջին հաղորդագրությունը հավաքել էր ավելի քան 110 հազար ռեփոսթ. սոցցանցի հազարավոր օգտատերեր այն պատճենել էին իրենց էջերում: Թե ինչ կերպ է երիտասարդի ծնողներին հաջողվել այդքան մեծ քանակությամբ մարդկանց ուշադրությունը հրավիրել՝ չի հստակեցվում:
Բացիկները հոբելյարին հասցրել են բեռնատարներով: Նման բան այստեղ չի եղել անգամ Սուրբ ծննդին՝ նշում է պարբերականը:










































